ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը որոշել է երկարաձգել կազմակերպության քարտուղարության հեռավոր աշխատանքը մինչև մայիսի վերջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Գուտերեշի կողմից ՄԱԿ-ի աշխատակազմին ուղղված նամակին:
Նա հայտարարել է, որ այդ միջոցը ուժի մեջ կլինի մինչև մայիսի 31-ը:
Քարտուղարության ավելի վաղ հեռավոր աշխատանքը երկարաձգվել էր մինչև ապրիլի վերջ:





































