Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը գնացել ԱԱԾ․ նո՞ր գործ, թե՞ գաղտնի հանդիպում Քոչարյանի հետ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան հասած դիզվառելիքի գործից ևս մեկ քրեական գործ կա հարուցված, որը վերաբերում է կաշառք ստանալուն։ Կայքի տեղեկություններով այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին։ Թե ով է այդ գործարարը, կայքին չի հաջողվել պարզել։

Ուշագրավ է, որ երրորդ նախագահի պաշտպանը չի հերքել, որ Սարգսյանը կոնկրետ քրեական գործով եղել է ԱԱԾ-ում, իհարկե՝ ներկայացնելով իրադարձությունների իր վարկածը։ Երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով։ Չմանրամասնելով, թե ինչ գործ է, փաստաբանն ընդգծել էր՝ այդ գործը չի վերաբերում կաշառք ստանալու առերևույթ դեպքին, ինչի մասին գրել էր մամուլը։ Մակինյանը նաև ապատեղեկատվություն էր որակել այն լուրերը, թե երրորդ նախագահի դեմ նոր քրեական գործ է հարուցվել։

Ֆորմալ առումով՝ դատախազությունը հաստատում է Սարգսյանի պաշտպանի պնդումը։ «Բացի այն քրեական գործը, որը գտնվում է դատարանում, Սերժ Սարգսյանը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ որևէ այլ քրեական գործով չունի», – լրագրողներին տեղեկացրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, միաժամանակ ընդգծելով, որ նախաքննական մարմիններում կան վարույթներ, որոնք կարող են առերևույթ առնչություն ունենալ Սերժ Սարգսյանին։

Դատախազությունն այլ մանրմասներ չի հաղորդում, սակայն տողատակում, ըստ էության, չի էլ բացառում, որ շուտով երրորդ նախագահին կարող են առաջադրվել նոր մեղադրանքներ։

Զուգահեռաբար մամուլը գրել էր, թե անցած շաբաթ Սերժ Սարգսյանի ԱԱԾ այցելությունը բոլորովին այլ նպատակ է ունեցել, մասնավորապես, որ հարցաքննությունն ընդամենը պատրվակ է եղել, որպեսզի Սերժ Սարգսյանը մուտք գործի ԱԱԾ շենք և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին։ Այս տեղեկատվությունը բավականին արագ տարածվեց՝ ինչքան էլ, որ երկրորդ ու երրորդ նախագահների գրասենյակները համառորեն հերքեցին նման հանդիպման փաստը։

Իրավամբ կարելի է պնդել, որ ավարտվող շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանը լրահոսի հերոսն էր։ Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով նա գնաց «հերոսական» ակորդով, խոստովանենք՝ բավականին խելամիտ քաղաքական քայլ կատարելով, ինչն առնվազն կարող է լեգիտիմացնել նրա կարգավիճակը՝ որպես ընդդիմության մի սեգմենտի ղեկավար, մանավանդ, որ բոլորը հիմա սպասում են խոստացված ասուլիսին։ Սակայն Սարգսյանի քաղաքական շաբաթը ստվերվեց կրիմինալ ստվերով, որը համառորեն նրան ուղեկցելու է նաև ընդդիմադիր կարգավիճակում։ Եվ սա օրինաչափություն է, որովհետև Սարգսյանի իշխանությունը ավելի շատ նմանվել է քրեաօլիգարխիկ համակարգի։ Հեղափոխությունից հետո Սարգսյանը զրկվեց իշխանությունից, սակայն՝ ոչ կրիմինալ հետագծից։ Ինքնին հասկանալի է, որ նրան հենց այդպիսին է ընկալում հասարակության զգալի մասը, մանավանդ, որ 2018-ից հետո ՀՀԿ-ն ու հին համակարգն՝ առհասարակ, իրական ռեբրենդինգի չենթարկվեցին՝ հանրային գիտակցության մեջ մնալով մերժվածի կարգավիճակում։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում