Վանուատուում Չինաստանի դեսպան Չեն Շուպինը դրական է արձագանքել տեղի իշխանությունների խնդրանքին՝ օգնություն ցուցաբերելու հարցում: Այս մասին հաղորդում է The Daily Post-ը: Դիվանագետն ասել է, որ Չինաստանը պատրաստ է բավարարել Վանուատուի ֆինանսական պահանջները, եթե այդ կղզի-պետությունը պաշտպանի «Չինաստան տարածքային ամբողջականությունը»:
Սա նշանակում է, որ գումարի դիմաց վանուատուն չի ճանաչի Թայվանի անկախությունը, որն անջատվել է Չինաստանից, թեպետ վերջինս Թայվանը համարում է իր անբաժանելի մասը: Խոսքը մոտ 34 միլիոնի մասին է: Վանուտաուի արտաքին գործերի նախարար Ալֆրեդ Կարլոն ասել է, որ նախկինում էլ Չինաստանն օգնել է այդ պետությանը, սակայն Վանուատուն կարող է ակնկալել ավելի մեծ օգնություն:
Հիշեցնենք, որ Վանուատուն այն երկիրն է, որ պարբերաբար հայտարարում է Աբխազիայի անկախությունը ճանաչելու կամ դրանից հրաժարվելու մասին:









































