Ուկրաինայի Ազգային Անվտանգության գեներալ-մայոր Շայտանովը, որին մերկացրել էին ԱԴԾ-ի վրա աշխատելու մեջ, մահափորձ էր կազմակերպել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի վրա, ինչի մասին հաղորդել է ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն հեռուստաալիքներից մեկի եթերում։
«Այսօր առավոտյան ես խոսել եմ ներքին գործերի նախարարի հետ։ Նա ասաց, որ այո, իրոք, Անվտանգության ծառայությունը և դրա օպերատիվ ալիքները մեզ հաղորդել են, որ գեներալ-մայոր Շայտանովը, բացի Ադամ Օսմաևի վրա մահափորձից, նաև աշխատել է ներքին գործերի նախարարի վրա մահափորձ կազմակերպելու ուղղությամբ։ Սա արդեն ոչ առաջին և ոչ էլ նույնիսկ հինգերորդ մահափորձն էր»,- ասել է Գերաշչենկոն։
Ինչպես արդեն հաղորդվել է, Ուկրաինայի Անվտանգության ծառայության հակահետախուզությունը ապրիլի 14-ին կալանավորել է ՈւԱԾ գեներալ-մայոր Վալերի Շայտանովին, որը կասկածվում է պետական դավաճանության և ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ։







































