Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է վարակի 3448 նոր դեպք 78 շրջանում: Այս մասին հաղորդվել է օպերատիվ շտաբի Telegram հեռուստաալիքում:
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 27 հազարը, գրանցվել է մահվան 232 դեպք, ապաքինվել է 2304 մարդ:
Նոր վարակվածների մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում և Մոսկվայի մարզում, համապատասխանաբար, 1370 և 467:








































