Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանի նախագահի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնին առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ընդգծեց 3 կարևոր նախապայմաններ, որոնք անհրաժեշտ են ԿԲ-ի գործառությունների արդյունավետ իրականացման համար. «Դրանք են` անկախությունը, քաղաքական չեզոքությունը և պրոֆեսիոնալիզմը: Խորհրդարանական երկրում, երբ դե ֆակտո երկրի ղեկավարը վարչապետն է, չափազանց դժվար է լինել անկախ կառավարությունից, մերժել կառավարությանը այն հարցերում, որոնք հակասում են ԿԲ-ի հիմնական խնդիրներին: Պարոն Գալստյան, դա իմ ամենամեծ մտահոգությունն է»:
Վերջում պատգամավորը հավելեց, որ ինքը դրական է տրամադրված թեկնածուի ընտրության հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում:










































