Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի իմունոլոգիայի ամբիոնի ավագ գիտաշխատող Եվգենի Շիլովը KP.RU- ին ասել է, որ հետաքրքիր երևույթ է հայտնաբերվել Գերմանիայի արևմտյան Գանգելտ շրջանում`Նիդեռլանդների հետ սահմանի մոտակայքում՝ տեղի բնակիչներն իմունիտետ ունեն կորոնավիրուսի դեմ:
Եվ սա այն դեպքում, որ երկրի արևմտյան մասն ամենաշատն է վարակված կորոնավիրուսով: Բժիշկները հետազոտել են բնակիչներին: Պարզվել է, որ բնակչության 2% -ը ունի կորոնավիրուս, բնակչության 14% -ը վարակի դեմ հակամարմիններ են մշակել: «Սա նշանակում է, որ արդեն առնվազն երկու շաբաթ առաջ՝ մարտի վերջին, այդ մարդիկ իմունային պատասխան են մշակել վիրուսին և, ըստ երևույթին, հաջողությամբ զսպել են այն», – շեշտել է գիտնականը: Վարակվածների մեծ մասը չի գնացել հիվանդանոցներ, նրանք գրեթե ոչ մի ախտանիշ չունեին: Եթե չլիներ ուսումնասիրությունը, ոչ ոք չէր իմանա, թե ինչ է պատահել:
Շիլովը գտնում է, որ կորոնավիրուսի դեպքում մենք տեսնում ենք միայն սառցաբեկորի ծայրը: Կան բազմաթիվ չգրանցված դեպքեր, մարդկանց մոտ վարակը անցնում է ասիմպտոմատիկ ձևով: Սա լավ է, քանի որ դա նշան է, որ բնակչությունը հիվանդության դեմ իմունիտետ է ձեռք բերում:









































