«Apple» ընկերությունը, օգտագործերով մարդկանց «iPhone» հեռախոսների «Apple Map» հավելվածի տվյալները, աշխարհի տարբեր երկրների ու քաղաքների համար կազմել է կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին փողոցների աշխուժության վիճակագրությունը։
Ըստ այդմ` ապրիլի 11-12-ին Թուրքիայի 30 նահանգում ու Զոնգուլդաք քաղաքում փողոց դուրս գալու արգելքի (պարետային ժամ) ավարտից հետո փողոցներում մարդկանց ու ավտոմեքենաների շարժը գերազանցել է նախքան պարետային ժամը եղած ցուցանիշը։
Այսպես, ապրիլի 10-ին՝ պարետային ժամ հայտարարելու նախորդ օրը, Թուրքիայում երթևեկության աշխուժության ցուցանիշը կազմել է 38,86%, իսկ հետիոտնի աշխուժությունը եղել է 32,49%։ Պարետային ժամի 2 օրերին՝ ապրիլի 11-ին ու 12-ին ըստ օրերի համապատասխանաբար երթևեկության համար եղել է 15,04% և 19,54%, իսկ հետիոտնի դեպքում գործակիցը եղել է 14,58% և 15,69%։ Պարետային ժամի ավարտի հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին անհամեմատ ավելի աշխուժություն է գրանցվել, քան մինչ պարետային ժամի հատարարելը՝ երթևեկության համար 43,99%, հետիոտնի շարժի դեպքում՝ 36,99%։
Նմանատիպ իրավիճակ է գրանցվել նաև երկրի խոշորագույն Ստամբուլ քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի տարածման գլխավոր օջախը։
Ապրիլի 10-ին երթևեկությունը ունեցել է 30,77 տոկոսանոց նիշ, հետիոտնի աշխուժությունը՝ 23,95։ Պարետային ժամի 2 օրերին, ըստ օրերի հերթականության, ստացվել է հետևյալ պատկերը՝ երթևեկություն՝ 11,03%, և 14,56%, իսկ ապրիլի 13-ի տվյալները երթևեկության համար կազմել են 34,03 և հետիոտնի համար 27,42%։







































