Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

«Տվյալ անձը դրսից տղա է կանչում հայ ազգի վրա». Քոչարյանի թիմը կրկին անցավ Ռուսաստանով շանտաժ անելու քաղաքականությանը

Անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Քոչարյանի թիմը շարունակում է քարոզչական տիրույթի պայքարը։ Տվյալ հոդվածում քննարկվող թեման նոր չէ, բայց ինչպես ասում են՝ մեկ անգամ ավելի փորձելը վնաս չի տա։ Չնայած Մոսկվայից պաշտոնական մակարդակով հնչող հավաստիացումներին, Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «5-րդ ալիք»-ի եթերում հերթական անգամ հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի կալանքը հսկայական նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար։

«Ես հուսով եմ, որ հարաբերությունները կպահպանվեն, քանի դեռ այս կնճիռները վերացված չեն, բայց ես չեմ կարող երաշխավորել, որ այդպես կլինի նաև հետագայում։ Ամեն ինչ չափ ու սահման ունի»,- ասել է Սողոմոնյանը։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Քոչարյանի կալանքի հարցը մեր արտաքին քաղաքականության վրա անդրադարձ չի ունենում. «Շատ ցավալի է, որ Վիկտոր Սողոմոնյանը հանդես է գալիս Ռուսաստանի պաշտպանության դիրքերից և ոչ Հայաստանի, չնայած ինքը, կարծես, ՀՀ քաղաքացի է։ Եվ երկրորդ՝ Ռուսաստանը չափազանց լուրջ երկիր է, որպեսզի իր ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միջանձնային հարաբերությունների մակարդակով։ Իհարկե, միջանձնային հարաբերությունները կարևոր են, բայց պետությունների միջև ռազմավարական շահերն ու հարաբերությունները շատ ավելի կարևոր են»։

Բաղդասարյանն ընդգծեց՝ Ռուսաստանը պետք է հաշվի առնի, որ Հայաստանն օրենքի երկիր է, ու օրենքի առաջ բոլորը հավասար են. «Ուստի Ռուսաստանը պետք է հարգի Հայաստանի այդ դիրքորոշումը, ու հարաբերությունները պետք է կարգավորվեն միջպետական և ոչ միջանձնային շահերը հաշվի առնելով»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Վիկտոր Սողոմոնյանը ներքաղաքական նպատակներով է նման հայտարարություն անում. «Չեմ կարծում, թե Ռուսաստանում կիսում են նրա դիրքորոշումը, կամ ընդհանրապես Ռուսաստանում նման կարծիք կա։ Նա պարզապես փորձում է Ռուսաստանով մեզ վախեցնելով՝ ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա կամ հասարակության մեջ այդպիսի տպավորություն ստեղծել։ Եվ, այո՛, սա նման է շանտաժի»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանի համար գործն ինչ-որ չափով է կարևոր. «Հիմա տվյալ անձը դրսից տղա է կանչում, հայ ազգն իր համար Տիզբոն է, դեմ է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը։ Հայաստանում հեղափոխություն եղել է, որ երեք նախագահների ինքնիշխանության հանձման կուրսը կասեցվի ու անկախությունը ամրապնդվի։ Այս պահին մենք առաջնորդվում ենք մեր սրբազան՝ անկախության ամրապնդման իրավունքով, մեր ինքնիշխանությունը սակարկման ենթակա չէ։ Արդարադատություն է կիրառվում երկու նախկին նախագահների հանդեպ, ու Հայաստանը այդպիսով գնում է հայրենիքի վերականգման ճանապարհով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ հինգերորդ շարասյունը չպետք է ազդի Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումների վրա. «Ռուսական կողմը սա պետք է հասկանա ու Հայաստանի հետ միջանձնային հարաբերությունները, որը միջնադարի սովորություն է, պետք է փոխարինի միջպետական հարաբերություններով։ Ես խնդիր չեմ տեսնում։ Գողապետության ոչնչացումը պերմանենտ գործընթաց է և պետք է շարունակվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում