ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հոգնել է հին մարզական հանդիպումները դիտելուց: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները պետք է վերսկսեն մրցաշարեր անցկացնելը, որպեսզի հեռուստադիտողներին հեռուստատեսությամբ զերծ պահեն տարիներ առաջվա հանդիպումները դիտելուց:
«Ես հոգնել եմ բեյսբոլի 14 տարի առաջվա խաղերը դիտելուց: Չնայած, ճիշտն ասած, գործնականում դիտելու ժամանակ էլ չունեմ», – ասել է ԱՄՆ առաջնորդը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
Թրամփը նախատեսում է խորհրդակցել NHL-ի, NBA-ի, Հյուսիսային Ամերիկայի այլ մարզական կազմակերպությունների, ինչպես նաև երկրի մի շարք ակումբների սեփականատերերի հետ:









































