Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ սկզբունքներով է վարելու կադրային քաղաքականությունը։
Այս հարցին Հարությունյանն անդրադարձավ ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
«Բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողները պետք է առաջին հերթին հանրության համար լինեն հասանելի, աշխատեն թափանցիկ և հարգված լինեն հանրության կողմից։ Իհարկե, հիմքում ունենալով արհեստավարժությունը։ Պետք է լինեն արհեստավարժ, մարդկային, թափանցիկ և հասանելի։ Կլինեն փոփոխություններ։ Նաև կլինեն գործիչներ, որոնք կմնան։ Բայց դեռ չեմ մտածել այդ ուղղությամբ, որովհետև դեռ ժամանակ ունենք»,- ասաց Հարությունյանը։







































