Այսօր՝ ապրիլի 15-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքների փաթեթը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ ահռելի մեծ, «ներվ քայքայող» աշխատանք է կատարել արդարադատության նախարարությունը. «Այսօր ունենք մի փաթեթ, որը Հայաստանի իրականության մեջ ներդնում է նոր համակարգ, որն այլևս թույլ չի տալու, որ պետությունից գումարները գողանան և հույս ունենան, թե զոքանչի անունով գրեցինք, հետո կվայելենք: Ոչ, կոպեկ առ կոպեկ պիտի վերադարձնեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































