Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Գազի գնի հարցը քաղաքական է. «ՀՀ իշխանությունները Մոսկվայի այդ երկու ցանկությունը չեն իրականացրել»

«Հենց այս փուլում» Ռուսաստանին գազի սակագնի նվազեցման համար դիմելը մարադյորություն է»,- հայտարարել է Ռուսաստանի «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ միաժամանակ նշելով, որ այս հարցում չկա քաղաքական բաղադրիչ, խնդիրը զուտ տնտեսական է։

Միաժամանակ Կոլերովը նշել է, որ հարցը պետք է քննարկվի միայն «Գազպրոմի» հետ, իսկ  նրա ձևակերպմամբ՝ Լուկաշենկոյի նման գործչի հետ նման քննարկում անցկացնելը՝ նշանակում է չհարգել սեփական անձը։ «Լուկաշենկոն վաղուց վերածվել է Ժիրինովսկիի նման գործչի, ի դեպ, Ժիրինովսկին արդեն 30 տարի հաջող կերպով իրականացնում է իր պոպուլիստական դերակատարությունը, իսկ ոչ թատերական իրավիճակներում նա շատ խելացի, փորձառու և հասկացող մարդ է: Իսկ Լուկաշենկոյի մասին նույնը չենք կարող ասել, քանի որ նա իր լեզվի գերին է՝ զգացմունքային, նրա քաղաքականության պատճառով Բելառուսը ճգնաժամի մեջ է: Լուկաշենկոն հեռացող էություն է, կոնֆլիկտային մարդ, մարդ, որի մոտ, ինչպես մենք ենք ասում՝ «շաբաթվա յոթ օրն ուրբաթ է»»,- ասել է Կոլերովը 168.am-ի հետ զրույցում։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ կանեն մերձկրեմլյան փորձագետները, գազի գնի հարցը  քաղաքական է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի պարագայում. «Նաև՝ Ռուսաստան-Եվրամիություն, հատկապես Ռուսաստան-Գերմանիա գազի մատակարարման հարցի մեջ կա զգալի քաղաքական դաշտ։ Ուկրաինայի հետ կապված գազի տարանցիկության հարցը նույնպես քաղաքական էր։ Մասնավորապես՝ Ռուսաստան-Գերմանիա գազային բանակցությունների ընթացքում, Գերմանիան պահանջեց ու հասավ այն նպատակին, որ «Հյուսիսային հոսք երկրորդ» գազատարը կկառուցվի միայն այն դեպքում, եթե գազի որոշակի քանակ, այնուամենայնիվ, Ուկրաինայի տարածքով անցնի։ Այսինքն՝ տրանզիտի համար Ուկրաինան որոշակի գումար է  ստանում։ Սա  էլ իր հերթին նշանակում է, որ Գերմանիան քաղաքական պահանջ է դրել Ռուսաստանի առջև։ Եթե այս հարցում քաղաքական տարրը պահպանվել է, ինչպես կարող է մյուս երկրների դեպքում չունենա քաղաքական էլեմենտներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բադալյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանի շուկան փոքր էր և կարելի էր որոշակի գնային քաղաքականություն իրականացնել՝ չբարձրացնել գազի գինը. «Բայց, քանի որ հայ-ռուսական հարաբերություններում կա երկու կնճռոտ հարց՝ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործը և, այսպես կոչված, սորոսականների բավականին բարձր պաշտոններ զբաղեցնելու հարցը, Ռուսաստանը բազմիցս այդ մասին ակնարկել է ՀՀ իշխանություններին։ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի այս ցանկությունը չեն իրականացրել ու բնական է, որ այդ կոնտեքստում Ռուսաստանը գազի հարցերը ՀՀ իշխանություններին ուղղում է Միլլերի ուղղությամբ։ Իրենք այլևս չեն ցանկանում իրենց կողմից ՀՀ իշխանություններին ներկայացնել պահանջներ, ու դա անում են Միլլերի կողմից ներկայացված բարձր գնով»։

Բադալյանն ընդգծեց՝ Ռուսաստանում կան բազմաթիվ փորձագետներ, որոնց ամեն օր կարելի է  տեսնել ռուսական տարբեր թոք շոուներում, որոնք մերձկրեմլյան դիրքորոշումներ են հայտնում. «Այդ դիրքորոշումների համաձայն՝ Հայաստանն է  ամեն ինչում մեղավոր և ոչ Ռուսաստանը։ Դա իրենց դիրքորոշումն է, որն իրականությանը չի համապատասխանում։ Կան բազմաթիվ այլ փորձագետներ, որոնք չեն երևում Ռուսաստանի հեռուստաալիքներով, բայց այդ հարցերի վերաբերյալ բոլորովին այլ դիրքորոշումներ են հայտնում»։

Խոսելով այն մասին, որ ՀՀ վարչապետի և Բելառուսի նախագահի հեռախոսազրույցը գազի գնի թեմայով դժգոհություն է առաջացրել մերձկրեմլյան փորձագետների մոտ, Արմեն Բադալյանը նկատեց. «Իրականում այդ դժգոհությունն առաջացել է Կրեմլում, որը ներկայացնում են մերձկրեմլյան փորձագետները։ Լուկաշենկոն Ռուսաստանի հետ որոշակի առանձնահատուկ հարաբերություններ ունի ու եթե հիշում եք՝ ընդամենը մի քանի ամիս առաջ մերժեց Ռուսաստանի առաջարկը ռուս-բելառուսական ընդհանուր պետություն ստեղծելու վերաբերյալ, որի նախագահը բնականաբար պետք է լիներ Ռուսաստանի նախագահը, իսկ Բելառուսի նախագահն ընդամենը պետք է բարձր պաշտոն ստանար և ոչ ավելին։ Այդ իսկ պատճառով ՌԴ իշխանությունների մոտ Լուկաշենկոյի նկատմամբ կա բացասական վերաբերմունք, ու այդ կոնտեքստում ՀՀ և  Բելառուսի նախագահների խոսակցությունը բացասաբար է ընկալվում Կրեմլում, որտեղ սա դիտարկում են սեպարատ գործընթաց, որը վտանգում է Ռուսաստան- ԵԱՏՄ ընդհանուր քաղաքականությունը։ Եթե այդ միության մեջ երկու երկիր սեպարատ բանակցություններ են վարում ինչ-որ հարցի շուրջ, որն ի դեպ միավորում է այդ երկու երկրներին, ապա դրանով վտանգվում է ԵԱՏՄ-ի միասնականության գաղափարը։ Իսկ Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է  ցույց տալ, որ ԵԱՏՄ-ն միասնական է ու հատուկ ծառայում է իր՝ Ռուսաստանի շահերին»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ մենք Ռուսաստանի հետ չունենք տնտեսական և ոչ էլ  նույնիսկ մարդասիրական հարաբերություններ։ Արշակյանը դրանք բնորոշում է գաղութի և իմպերիայի հարաբերություններ։ «ՌՖ-ի, ՍՍՌ-ի, ՍՆԳ-ի, այսինքն` ռուսական իմպերիայի հետ մենք որևէ տնտեսական հարաբերություն չունենք։ Կոլերովները, սիմոնյանները, կուրղինյանները՝ գաղութի վրայի հսկիչների մականուններ են, նրանք նադզիրատելներ են, որոնց կարծիքը մեզ չի հետաքրքրում։ Հայաստանի Հանրապետությունը, մեր իշխանություններն ու քաղաքացիները պետք է պայքարեն ազատության համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանը շարունակեց. «Կլինի քաղաքական ազատություն, կլինի նաև տնտեսական ազատություն։ Մենք պետք է շահագործենք, իսկ այժմ շահագործողի ու շահագործվողի, դահիճի և զոհի հարաբերություններ են։ Մեր խնդիրն է՝ ազատագրվել մեր դաշնակիցների օգնությամբ։ Եվրամիությունը, Չինաստանը, Ավստրալիան ու Միացյալ Նահանգները մեր դաշնակիցներն են։ Բոլոր այն երկրները, որոնք դեմ են գաղութատիրությանը՝ մեր դաշնակիցներ են։ Մեր դաշնակիցների հետ լուրջ քաղաքական հարաբերությունների միջոցով  հարկավոր է  ազատագրվել։ Որ գազի գինն իջեցնեն, կբարձրացնեն էլեկտրաէներգիայի գինը, հետո ջրի, հացահատիկի, սահմանապահի, ռազմական բազայի գինը, կկազմակերպեն գենոցիդ, պագրոմ։ Այնպես որ, մենք վտանգավոր հարաբերությունների մեջ ենք այդ մականունավոր երկրի և մականունավոր դրածոների հետ։ Հարկավոր է պայքարել ու ազատագրվել, այդ դեպքում՝ երկրորդական կլինի գազի, ատոմակայանի, տանձի ու խնձորի գինը։ Մեր օրակարգում պետք է դրված լինի ազատության համար պայքարելը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում