Այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հայտարարեց, որ ճիշտ պահն է խոսելու կայուն զարգացման ռազմավարությունից և այն հարմարեցնելու նոր աշխարհի պայմաններին. «Մտքի և հասարակարգի փոփոխությունն ազդելու է նաև ՀՀ-ի հետագա զարգացման վրա»:
Նրա խոսքով` սա շատ լավ հնարավորություն է վերաիմաստավորելու հայրենադարձությունը. «Պետք է ուղերձ տանք մեր հայրենակիցներին, որ Հայաստանն անվտանգ պետություն է և ունի բարձր դիմադրողականություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































