Այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ուրախությամբ նշեց, որ կորոնավիրուսը հաջողվել է Հայաստանում այս պահին «սանձազերծել». «Վարակվածությունը 2.4-ից իջել է 0.7-0.8-ի»:
Նրա խոսքով` սա հնարավորություն կտա առաջիկա շաբաթներում սահմանափակումները վերացնել. «Իսկ այդ ընթացքում կառավարությունը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական խնդիրները լինեն փոքր: Արդեն 12 ծրագիր է մտել ընթացքի մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































