Այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են ֆեյքերի միջոցով ՀՀ-ում ձևավորել հանրային օրակարգ, որը որևէ աղերս չունի իշխանության միակ կրողի` ժողովրդի հետ. «Նրանք փորձում են ձևավորել վիրտուալ պսևդոժողովրդավարություն: Հայրենիքի և զինվորի գաղափարը տեղափոխվում է վիրտուալ, ոչ իրական դաշտ: Արդյունքում ունենում ենք կեղծված արժեհամակարգ, ինչը ժողովրդավարության պայմաններում անթույլատրելի է»:
Նրա խոսքով` իրական մարդու, իրական զինվորի կերպարին զուգահեռ ծնվում է արհեստական իրողություն, որը չունի ամուր հիմքեր և կփլուզվի առաջին իսկ հարվածից:
Վերջում նա մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































