ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսով վարակի նոր հաստատված դեպքերի թիվը նվազում է, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները «զգալի կարևոր հաջողություններ» է գրանցում COVID-19-ի դեմ պայքարում:
«Հանգստյան օրերի ընթացքում արձանագրված վարակի նոր դեպքերի օրական թիվը նվազում է»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի Նյու Յորք, Նյու Ջերսի, Միչիգան և Լուիզիանա նահանգներում, որոնք վարակի տարածման օջախ են հանդիսանում, «նվազում է անհրաժեշտ հոսպիտալացումների թիվը»:
Թրամփը կարծում է, որ այս ամենը վկայում է, որ COVID-19-ի դեմ պայքարի ԱՄՆ ռազմավարությունն աշխատում է, և «ամերիկացիները հետևում են ցուցումներին»:








































