Իսպանիայում երկուշաբթի օրվանից աշխատանքը կվերսկսեն այն ձեռնարկությունները, որոնք կապված չեն առաջին անհրաժեշտության ենթակառուցվածքների հետ, մասնավորապես արդյունաբերության և շինարարության բնագավառում:
Այդ մասին հաղորդում է «Եվրոպական պրավդան»՝ վկայակոչելով El Pais-ին:
Հիշեցնենք, որ մարտի 30-ից Իսպանիայի կառավարության կարգադրությամբ՝ բոլոր ձեռնարկությունները, որոնց աշխատանքը կապված չէր հիմնական պահանջների հետ, դադարեցրել էին աշխատանքը:
.







































