Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում հատուկ դրության ռեժիմը երկարաձգելու մասին հարցն է:
«Չե՞ք կարծում, որ զանգողին պետք է ասեք նաև, թե որ օրն է շփվել վարակակրի հետ»,- Տիգրան Ավինյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը` հավելելով, որ հակառակ դեպքում մարդը խուճապի մեջ է հայտնվում:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե եթե 24 ժամվա ընթացքում կրկին չեն զանգում, ենթադրվո՞ւմ է արդյոք, որ նա միայն հեռախոսով է շփվել վարակակրի հետ:
Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց, որ ոչ, դա չի ենթադրում. «Պրոցեսը դեռ բարդ է: Մենք կկանոնակարգենք և միանգամից կզանգենք կասենք` դու շփվել ես վարակակրի հետ, եղբայր, կամ քույր իմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































