Մադրիդի «Ռեալ»-ն այս մրցաշրջանի ավարտին չի վաճառի Լուկա Յովիչին:
Այս մասին գրում է AS-ը: «Արքայական ակումբում» դեռևս քննարկում են Յովիչի հնարավորությունները և հնարավոր հետագա աճը, սակայն չեն պատրաստվում վաճառել նրան: Ավելի վաղ սերբ ֆուտբոլիստը խախտել է կարաnտինի կարգը և դուրս էր եկել տանից: Դա հարուցել էր «Ռեալ»-ի ղեկավարության զարմանքը:
Լուկա Յովիչը ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 15 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ: Սերբ ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: