Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները կանցկացվեն 60 կամավորների վրա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով «Վեկտոր» վարակաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի գլխավոր գիտական տնօրեն Ռինատ Մակսյուտովայի հայտարարությանը:
Նրա խոսքով ուսումնասիրություններն իրականացվում են առողջ մարդկանց վրա, կամավորների շրջանում կան շատ ցանկացողներ:
«Մենք զանգեր ենք ստանում կամավորների կողմից, ինչպես Նովոսիբիրսկի շրջանի, այնպես էլ այլ շրջանների բնակիչներից, ովքեր ցանկանում են … առաջինը ստանալ պաշտպանություն COVID-19-ից»,- ասել է Մակսյուտովը:
Գլխավոր տնօրենի խոսքով՝ պատվաստանյութը ստանալ ցանկացողների թվում կան նաև դրա մշակողներից, ովքեր վստահ են դեղամիջոցի արդյունավետության և անվտանգության հարցում:







































