Մոսկվայի տարբեր հիվանդանոցներում գտնվող ևս 149 պացիենտ բուժվել է նոր տիպի կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովան։
«Մոսկվայում կորոնավիրուսով ապաքինվածների թիվը աստիճանաբար ավելանում է։ Անցած օրերի ընթացքում մոսկովյան հիվանդանոցներից դուրս է գրվել 149 մարդ։ Մոսկվայում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 499 մարդ»,- տեղեկացրել է Ռակովան։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 հազար 917-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 795, մահացել` 94 մարդ։