Ուկրաինայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածության 308 նոր դեպք է գրանցվել, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 2511-ի։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ուկրաինայի ԱՆ Հանրային առողջության կենտրոնին։
Կորոնավիրուսից բուժվել է 79 հիվանդ, մահացել է 73 մարդ։
Ապրիլի 11-ի դրությամբ Հանրային առողջության կենտրոնը COVID-19-ի կասկածանքով 1012 հաղորդագրություն է ստացել։








































