Ուկրաինայում 334 բուժաշխատողներ են վարակվել կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովին։
«Մեզ մոտ կորոնավիրուսով հիվանդ 2203 քաղաքացիներից 334-ը բուժաշխատողներ են»,- հաղորդել է նախարարը։
Նա հավելել է, որ գործակալությունն ամեն օր ապահովում բուժաշխատողներին անձնական հիգիենայի պաշտպանության միջոցներով։
Վերջին տվյալների համաձայն՝ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվել է 2203 մարդ, մահացել է 69 հոգի, 61 հիվանդ բուժվել է։