Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Շատ ՀԷԿ-եր են կառուցվել, գետերը ջրի պակաս ունեն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկման է ներկայացրել մի նախագիծ, համաձայն որի՝ մի շարք գետերում կարգելվի փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը։ Նախագծի համաձայն՝ հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերում կարգելվի փոքր ՀԷԿ-երի կառուցումը։ Այդ գետերն են՝  Որոտանը, Որոտան գետի Դալի վտակը, Եղեգիսը, Եղեգիս գետի Կարակայա վտակը, Կարակայա վտակի Այասա վտակը, Ազատ գետի Գողթ վտակը, Դեբեդ գետի Կիստում վտակը և Ոսկեպար գետը։

ՀՀ բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանն  այդ որոշումը համարում է ճիշտ։

«Մի կողմից՝ միջազգային հանրությունը փոքր ՀԷԿ-երը, առհասարակ՝ ՀԷԿ-երի կառուցումը դրական է ընկալում։ Որտեղ ՋԷԿ-եր չեն լինում, փոքր ՀԷԿ-երը վնաս չեն տալիս, բայց նայած երբ, նայած որտեղ, նայած  ինչպես են կառուցվում դրանք։ Այնպես, ինչպես ՀԷԿ-երը կառուցվել են Հայաստանում, մեր գետերի վրա, որոնք միշտ ջրի պակաս ունեն, շատ հաճախ լինում է, որ սանիտարական  հոսք տեղի չի ունենում։ Ամբողջ ջուրն օգտագործվում է ՀԷԿ-ում, ձկները չեն կարողանում ապրել այդտեղ, ամբողջ էկոհամակարգը վերանում է։ Եվ հասարակական կազմակերպությունները վաղուց բարձրաձայնում են այդ մասին, հատուկ ուսումնասիրություններ են անցկացրել, գիրք են հրատարակել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնապահպանը։

Կարինե Դանիելյանը հավելեց, որ արդեն շատ ՀԷԿ-եր են կառուցվել, այդ գետակները ջրի պակաս ունեն, հատկապես սեզոնային ջրի պակաս ունեն, ուստի ջուրը ՀԷԿ-երի համար լրացուցիչ օգտագործել չի կարելի։

«Այդ նախագիծը վաղուց պետք է լիներ, որովհետև բավականին վնաս է հասցվել։ Հասարակական կազմակերպություններն այդ մասին վաղուց էին հայտարարում, բարձրաձայնում։ Իհարկե, ՀԷԿ-երը հարակից փոքր բնակավայրերին են սպասարկում, սակայն այն վնասը, որ հասցնում են, շատ մեծ է։ Ե՛վ նախարարությունը, և՛ անկախ փորձագետները, և՛ հասարակական կազմակերպություններն ուսումնասիրություններ են արել, կուտակվել են բավականին շատ նյութեր։ Մենք հավանություն ենք տվել այն աշխատանքներին, որն իրականացրել են մյուս ՀԿ-ները, միացել ենք իրենց առաջարկներին»,- նշեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում