Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Տագնապն ու հոգեբանական փոփոխությունները կորոնավիրուսի պայմաններում

Շատերի կարծիքով՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ճգնաժամը նոր խթան կհանդիսանա այլ ճգնաժամերի համար՝ տնտեսական, ֆինանսական, մշակութաբանական, հոգեբանական: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հոգեբան Սեդա Վարդանյանը նշեց, որ ցանկացած երևույթ, որը կապված է մարդու բնականոն կյանքի փոփոխության հետ, առավել ևս եթե դա կապված է գլոբալ խնդիրների հետ, կարող է հանգեցնել որոշակի խնդիրների, և հոգեբանորեն պետք է պատրաստ լինել որոշակի արժեզրկումների, ֆինանսական խնդիրների: Հոգեբանի կարծիքով՝ առաջիկայում արժեհամակարգային փոփոխություններ կլինեն:

«Հասարակությունը գնում էր սպառող լինելու և հաճույք որոնելու ուղղությամբ և ոչ դեպի սեփական ես ու կյանքի իմաստին նայելու ուղղությամբ: Այսօր հենց սա է խնդիրը՝ ով եմ ես, ինչով եմ զբաղվում, ինչ կարող եմ անել հասարակության համար: Չինաստանը երբ օգնություն էր ուղարկել Իտալիա, կոնտեյներների վրա գրված էր Սենեկայի խոսքը. «Մենք մի ծովի ալիք ենք, մի այգու ծաղիկ ենք», մարդասիարական այս ժեստը ցույց է տալիս, որ խոր ճգնաժամի ժամանակ մարդը դեռ մարդ է աշխարհում իր ապրումակցմամբ: Հուսամ, որ փոփոխությունները կգնան դեպի համագործակցություն և ինքնաակտուալիզացիա: Փոփոխություններ կլինեն, իսկ այսօր մենք դեռ ընթացքի մեջ ենք, իմաստավորում ենք իրավիճակը ներսից: Հուսամ՝ սպառողից կվերածվենք արարողի»,- նշեց Սեդա Վարդանյանը:

Հոգեբանի կարծիքով՝ այս համաճարակային իրավիճակը հնարավորություն է տալիս հասկանալու, որ կենդանի հաղորդակցումը այն շքեղությունն է, որից լիովին չենք օգտվել, և ժամանակն է, որ համաճարակի հաղթահարումից հետո ավելի շատ շփվենք և ապրումակցենք: «Այս համավարակը դադարեցրեց հակամարտությունները. ցավը մարտահրավեր է դնում՝ ինչքանով կարող ես փոխվել, և դա վերաբերում է նաև ազգերին: «Կրակը» մեկին թրծում է, մյուսին՝ ծռմռում՝ դարձնում է տագնապային, ապակառուցողական: Դա ընտրություն է: Մենք, որպես հասարակություն, փյունիկի պես հառնող, վերածնվող ենք»,- նկատեց մերզ զրուցակիցը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում