Չեխիայի իշխանությունները քննարկում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում երկրում առկա սահմանափակումային որոշ միջոցների վերացում՝ հայտնում է Associated Press-ը:
Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը հայտարարել է, որ կառաջարկի հաշվի առնել ապրիլի 14-ից արտերկիր մեկնող քաղաքացիների համար արգելքի վերացումը: Նա հավելել է, որ սահմանային հսկողությունները կշարունակեն գործել:
Առողջապահության նախարար Ադամ Վոյտեխն իր հերթին նշել է, որ կառավարությունը կքննարկի որոշ փոքր խանութներ բացելու առաջարկը, ինչպիսիք են շինանյութերի և գրասենյակային պարագաների խանութները:
Բացի այդ, Չեխիան մտադիր է վերացնել արգելքը որոշ բացօթյա մարզաձևերի, մասնավորապես մեծ թենիսի համար:
Նախատեսվում է, որ Կառավարությունը կքննարկի բոլոր առաջարկները այս շաբաթվա վերջում: