Wednesday, 24 04 2024
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Կորոնավիրուսին հաջորդած տնտեսական ճգնաժամը ավելի ծանր է լինելու, քան 2008-ին. Գելա Վասաձե

Նոր տիպի կորոնավիրուսային վարակի բռնկումը, որը սկսվեց Չինաստանից 2019 թ. դեկտեմբերին, երկու-երեք ամվսա ընթացքում միջազգային լրահոսի թոփ թեմայից վերածվեց քաղաքակիրթ աշխարհի թիվ 1 մարտահրավերի, որին սկզբում շատ երկրներ, շատ մարդիկ լուրջ չէին վերաբերվում, բայց այսօր դրան դիմակայում է աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում՝ Հայաստանը։

COVID-19՝ այսպես են գիտնականներն անվանել կորոնավիրուսի՝ 2019 թ. վերջին Չինաստանի Ուհան քաղաքում տարածված և հայտնաբերված նոր տեսակը, որը ս.թ. մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի կողմից ճանաչվեց պանդեմիա՝ համաշխարհային համաճարակ։

Համացանցն, իհարկե, հեղեղված է տարբեր տեսակի մասնագիտական և ոչ մասնագիտական հոդվածներով, տեղեկատվական նյութերով, որոնք պատմում են, թե ինչ է իրենից ներկայացնում այս վարակը, երբ է առաջացել և ինչով է տարբերվում նոր կորոնավիրուսը նախկինում արդեն հայտնի կորոնավիրուսից, որն, ինչպես մասնագետներն են նշում, վիրուսների խումբ է։ Այս շարքում առաջին հերթին կարելի է նշել ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) պաշտոնական կայքը, որտեղ ներկայացված են համառոտ տեղեկատվությունը և վարակի տարածման աշխարհագրությունը։ Ի դեպ, կա նաև կորոնավիրուսի հայերեն թարգմանությունը՝ «թագաժահր» (լատիներեն «corona»՝  «թագ» և պարսկերենի փոխառված «զահր»՝ «թույն» բառերից), որի հեղինակը կանադահայ բժիշկ, հոդվածագիր Կարպիս Հարբոյանն է։ Մամուլի հետ զրույցում նա ասել է, որ կորոնավիրուսի հարուցիչը առաջին անգամ հայտնաբերվել է դեռևս 1960-ականներին։ Կանադահայ բժիշկը հանգիստ է վերաբերվում այս հիվանդության բռնկմանը՝ ասելով, որ ամեն մարդ իր կյանքում նվազագույնը մեկ անգամ վարակվում է կորոնավիրուսով, ուստի կարիք չկա տագնապելու, փոխարենը պետք է միջոցներ ձեռնարկել դիմակայելու և առանց խնդիրների հաղթահարելու:

Եթե խոսենք թվերով, ապա մինչ օրս (2020 թ. մարտի 16-ին, Երևանի ժամանակով 22։00-ի դրությամբ) աշխարհում, ըստ պարբերաբար թարմացվող առցանց տվյալների, նոր կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 179 հազար մարդ, մահացել 7 հազարից ավելին։ Ամենաշատը տարածվել է Չինաստանում, Իտալիայում և Իրանում։ Ցավոք, աշխարհը պատուհասած COVID-19-ը չշրջանցեց նաև Հարավային Կովկասի երկրները։ Հայաստանում մարտի 16-ի դրությամբ ունենք վարակման հաստատված 32 դեպք։ Worldometer-ի տվյալներով՝ հարևան Վրաստանում գրանցվել է 33, Ադրբեջանում՝ 27 դեպք։ Բայց Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, նաև մահվան 1 դեպք է գրանցվել։

Այս պայմաններում այն երկրներում, որտեղ տարածվել է հիվանդությունը, սահմանափակվում են ոչ միայն քաղաքացիների ներքին տեղաշարժը, շփումները, այլև երկրների միջև օդային և ցամաքային հաղորդակցությունը։ Հայաստանը, որը մարտի 16-ից կառավարության որոշմամբ անցավ արտակարգ դրության, հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցնելու որոշում է ընդունել դեռևս փետրվարի 23-ին։

Մարտի 14-ից սկսած՝ 10 օրով կասեցվել է քաղաքացիների տեղաշարժը Հայաստանի և Վրաստանի միջև։ Որոշումն ընդունվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Միաժամանակ նշվում է, որ երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա։

Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, արտակարգ դրություն դեռևս չի հայտարարվել։ Վարչապետ Գեորգի Գախարիան ասել է, որ չի տեսնում նման անհրաժեշտություն։ Բայց որոշակի սահմանափակումներ մտցվում են։ Օրինակ՝ մարտի 18-ից արգելվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան։

Այս պահին, իհարկե, իմաստ չկա խոսելու հայ-վրացական հարաբերությունների մասին։ Այսօրվա դրությամբ թիվ 1 խնդիրը թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում և թե՛ տասնյակ այլ երկրներում մահաբեր վիրուսի տարածումը կանգնեցնելն է հնարավոր բոլոր միջոցներով։ Հետևաբար, վարակի տարածման դինամիկայից բացի՝ միակ խնդիրը, որն այսօր արժե քննարկել, դրա հասարակական, սոցիալական և հատկապես տնտեսական ազդեցությունն է, որը վստահաբար լինելու է բացասական։ Հարցն այն է, թե ի՞նչ չափի վնաս կհասցնի համաճարակը թե՛ համաշխարհային տնտեսությանը և թե՛ առանձին երկրներին։

Վրաստանը առևտրատնտեսական առումով շատ կարևոր երկիր է մեր տարածաշրջանում՝ որպես առևտրային, տրանսպորտային և էներգետիկ խաչմերուկ և դեպի ծով ելք ունեցող երկիր։ Վրաստանը Հայաստանի ցամաքային երկու պատուհաններից մեկն է։ Հայաստան ներկրվող ապրանքների զգալի մասը Հայաստան է բերվում հենց այս երկրի տարածքով։

Իհարկե, ինչպես արդեն նշվեց՝ բեռնափոխադրումները չեն դադարեցվելու, բայց տնտեսական վնասներ, ամենայն հավանականությամբ, կրելու ենք։ Այսպես են կարծում փորձագետները։ Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի կանխատեսումներն այս առումով հուսադրող չեն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ նա կարծիք հայտնեց, որ ճգնաժամը, որը կհաջորդի այս համաճարակին, ավելի ծանր է լինելու, քան 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը։

«Սահմանափակումները շատ չեն ազդի տնտեսության վրա. բեռները ինչպես գնում էին, այնպես էլ շարունակելու են գնալ։ Բայց ճգնաժամը, որը մեզ կծածկի, ավելի սաստիկ է լինելու, քան 2008 թվականին։ Հաշվի առնելով այն, որ բնակչության մեծ մասը չունի ֆինանսական կուտակումներ, իրավիճակը սպառնում է սոցիալական աղետով»,- նշեց վրաստանցի փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում