Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 8.5 %-ով, իսկ հունիսին մայիսի նկատմամբ 1.4 % անկում է եղել: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) համաձայն, միջին ամսական անվանական աշխատավարձի տարեկան աճը կազմել է 4.9 %:
Նախորդ ամսվա համեմատ գների որոշակի անկումը բացատրվում է բնական գործոններով, իսկ որ աշխատավարձերի աճը ոչ մի կերպ չի հասնում գնաճին, դա կառավարության գործունեության հետևանք է:








































