Ադրբեջանական Vesti.az-ի հաղորդմամբ՝ 1993 թվականի ապրիլին Թուրքիայի նախկին նախագահներից Թուրգութ Օզալի մահվան կապակցությամբ 2010 թվականին թուրքական դատախազության հարուցած գործը փակուղում հայտնվելու վտանգի տակ է՝ հանցանշանների սակավ լինելու պատճառով։
Բանն այն է, որ հանգուցյալի որդին այդպես էլ հետաքննությանը չի ներկայացրել ավելի վաղ խոստացած՝ իր հոր խոսքերի ձայնագրությունը, իսկ Օզալի այրին դեռևս չի ներկայացրել նրա մազերը։
Նշվում է, որ եթե խոստացված հանցանշաները չներկայացվեն, ապա հետաքննության շրջանակներում ստիպված կլինեն բացել հանգուցյալ նախագահի գերեզմանը։ Ավելի վաղ խորհրդավոր հանգամանքներում անհետացել են Օզալի արյան փորձանմուշները։
Հիշեցնենք, որ Թուրգութ Օզալը Թուրքիայի 8-րդ նախագահ է դարձել 1989 թվականի նոյեմբերի 9-ին և այդ պաշտոնում պաշտոնավարել մինչև 1993 թվականի ապրիլի 17-ը (իր թունավորումը)՝ իր տեղը զիջելով Սուլեյման Դեմիրելին։
Կարծիքներ կան, որ նրա մահվան մեջ իրենց մասնակցությունն են ունեցել թուրքական հատուկ ծառայությունները:








































