Թուրքական Haberler կայքի հաղորդմամբ՝ վաղը թուրքական մի շարք հեռուստաալիքներով (SinemaTV D-Smart 5, Teledünya 11, SinemaTV HD, D-Smart 117 և Teledünya 9) ցուցադրվելու է Ադըյամանում ծնված ֆրանսահայ հերոս Միսաք Մանուշյանի մասին պատմող The Army of Crime (Հանցագործության բանակ) ֆիլմը։
2009 թվականին նկարահանված ֆիլմում Մանուշյանին մարմնավորում է Սիմոն Աբգարյանը, իսկ ֆիլմի հեղինակը Ռոբերտ Գեդիկյանն է։
Հիշեցնենք, որ Մանուշյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում մասնակցել է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1944 թվականի փետրվար 21-ին Մանուշյանն իր խմբի 21 անդամների հետ մահապատժի է ենթարկվում ֆաշիստների կողմից։
Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսում և Երևանում։









































