Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում բնակիչների հետ հանդիպմանը «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը բացատրեց, թե ինչու պետք է գնալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և «Այո» ասել:
«Այս Սահմանադրական դատարանից մենք պետք է ամեն կերպ ազատվենք, որովհետև այն և ընդհանրապես դատական համակարգը ամբողջությամբ բռնազավթված է նախկինների կողմից: Դա է պատճառը, որ մենք մեր պետությունում չենք կարողանում արդարադատության հասնել. դատավորները համարում են, որ եթե այսօրվա իշխանություններից կախված չեն, ապա կարող են շարունակել համագործակցությունը սերժառոբական շրջանակներից իրենց նախկին դաշնակիցների հետ, որոնց հետ իրենք տարբեր գործարքներ են արել»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: