«Այո»-ի քարոզարշավի շրջանակներում Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչների հետ հանդիպմանը «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանն ասաց․ «Ճիշտն ասած՝ ես կարծում էի, որ Արշալույս նշանակում է արևածագ, բայց մենք այստեղ մթնշաղին ենք եկել, և հիմա էլ գյուղը շատ սիրուն է, հատկապես արագիլները շատ տպավորիչ են։ Գյուղին մոտենալիս ու ձեզնից մի քանիսի հետ խոսելիս ինչ-որ հիասթափություն ու հուսախաբություն նկատեցի։ Ուզում եմ ձեզ ասել, որ ամեն ինչ չի, որ այդքան վատ է։ Այս ամենը կապելով Սահմանադրական դատարանի հետ, ուզում եմ ասել հետևյալը՝ հիշում ենք, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ ձևով ընտրվեց ու ոնց տաս տարի կեղեքեց ժողովրդին, հետո ինչ եղանակով հեռացավ ու իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին, որը նույն կերպ կեղեքեց ժողովրդին»։
Մանրամասները՝ տեսանյութում։