«Սասնա ծռեր» կուսակցությունն արել է Սահմանադրական հանրաքվեն չեղարկելու անսպասելի կոչ, հիմնական հղումն անելով կորոնավիրուսի վտանգին և այն տարածելու ռիսկին: Կուսակցությունը իշխանությանը կոչ է անում ՍԴ հարցը լուծել Ազգային ժողովով: Ստացվում է հետաքրքիր պատկեր, երբ նախկին իշխող համակարգի հանդեպ արմատական դիրքավորում ունեցող կուսակցությունը, քաղաքական ուժը, հանրաքվեի հարցում փաստորեն դիրքավորվում է նախկին համակարգի տրամաբանության, դիրքորոշման շրջանակում: Որովհետև կորոնավիրուսի վտանգի պատճառով կամ առիթով հանրաքվեն չեղարկելու կոչերի հիմնական ալիքը գալիս է նախկին իշխող համակարգից և դրան մերձ շրջանակներից: Թեև Հայաստանում վիճակը ոչ միայն վատ չէ, այլ դատելով անգամ միջազգային փորձագիտական գնահատականներից՝ բավականին լավ է, և առայժմ չկան այդօրինակ եզրահանգումների համար անհրաժեշտ կամ բավարար հիմքեր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի տաղավարում զրուցել ենք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: