«Իմ կարծիքով՝ նախորդ ռեժիմի զավթման քաղաքական գնահատականը տարբեր ձևաչափերով հեղափոխությունից և ԱԺ ձևավորումից ի վեր տրվել է: Հիմա խնդիրն այն է, թե ինչ ձևաչափով դա պիտի ամրագրվի: Ես դա սկզբունքային չեմ համարում: Պետք է նաև հաշվի առնել և քննարկման առարկա դառնա, թե ԱԺ հայտարարության այս հանգամանքը ինչքանով պետք է ամրագրվի, եթե, օրինակ, մյուս ֆրանկցիաները համաձայն չլինեն այդ հայտարարության տեքստի հետ: Արդյոք ընդունելի է, որ այդ հայտարարությունը ընդունելի է միայն «Իմ քայլը» դաշինքի կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: