«Ես ցանկանում եմ փարատել լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների կասկածները, թե այս գործընթացը ուղղակի ճնշում է լրատվամիջոցների նկատմամբ: Ես կարծում եմ, որ պրն. Պապիկյանի հայտարարությանը չէր կարող ընթացք չտրվել, այլապես իրավապահ մարմինները անգործության մատնված կլինեին: Եթե այսպիսի սցենար ունենար այս խնդիրը, ավելի խնդրահարույց կլիներ: Այն տեղեկատվությունը, որը հայտնվել է լրատվամիջոցներում, պաշտպանված տեղեկատվություն է և որոշակի գաղտնիություն է պարունակում: Չափազանց կարևոր է իմանալ, թե պետական իրավապահ մարմիններից, որտեղ այդ ինֆորմացիան պահպանվում է, ինչպես է հայտնվում լրատվամիջոցի մոտ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: