Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Դղյակների մասով վարչապետի առաջարկը ողջունելի է, բայց իրագործման մեխանիզմները՝ անհասկանալի

«Հանրային գերակա շահ ասվածն ինքնին տալիս է բովանդակային առումով դրա ենթատեքստը՝ այն առումով, որ հասարակության շահը պետք է բարձր դասվի յուրաքանչյուր անհատի շահից՝ անկախ նրանից, թե ով է այդ անհատը: Սակայն այդ գերակա շահը շատ հաճախ ստորադասվել է ժամանակի հզորների, ամենակարողների շահերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով գերակա շահի անվան տակ սեփականաշնորհված տարածքներին:

Նրա խոսքով՝ այսպես ասած, ամենահամեղ պատառները մասնատվել են ու ապօրինի զավթվել, որոնց հողատարածքների վրա իրականացվել են էլ ավելի ապօրինի հիմունքներով շինարարություններ, կառուցվել են շենքեր, դղյակներ. «Այդ ամենի արդյունքում երկիրը աստիճանաբար մաս-մաս է արվել: Այդ քաղաքականությունը ուղղակիորեն խաթարել է մեր երկրի բնականոն զարգացումը, ընդհանրապես՝ քաղաքի ճարտարապետական տեսքը, քաղաքաշինական բոլոր հնարավոր ու անհնար նորմերը, և ամենակարևորը՝ խաթարել է սոցիալական արդարության գաղափարախոսությունը»:

Մեր զրուցակիցը օբյեկտիվ առումով ճիշտ է համարում այս առնչությամբ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած դիտարկումները, սակայն կարծում է, որ հետագա ընթացքի վերաբերյալ չկա այն հարցի պատասխանը, թե պետությունն ինչ քաղաքականություն է որդեգրելու այս հարցում:

«Ենթադրենք՝ պարզեցին, որ դրանք օրինական չեն, զավթված են, և հենց այդպես էլ կան, ի՞նչ ենք անելու՝ քանդելո՞ւ ենք, բուլդոզերներով հողի՞ն ենք հավասարեցնելու, ստիպելու ենք այդ զավթիչներին վերականգնել քաղաքի նախկին տեսքը և վերականգնե՞լ կորսված անտառն ու այգին: Եղբայր, նախ կանչեք նախկին պաշտոնյային դատախազություն և հարց տվեք, թե նրան որտեղից այդ հնարավորությունը, որ միլիոնանոց դոլարների արժողությամբ դղյակ է կառուցել. սրանից պարզ կոռուպցիոն սխեմա ուղղակի հնարավոր չէ պատկերացնել: Եվ այդ կոռուպցիոն սխեման պետք է պարզել:

Երկրորդը՝ պետք է մշակել ընդհանուր հայեցակարգ. նոր կառավարությունը պետք է նոր մոտեցում ցուցաբերի քաղաքաշինական նորմերի և ընդհանրապես զավթված տարածքների և ապօրինի կառուցված շինությունների օրինականացման գործընթացում»,- ընդգծեց Նորայր Նորիկյանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում