Մահացել է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյաը: Այս մասին հայտնել է նրա թոռնուհի Լիլիթ Մանարյանն իր ֆեյսբուքյան էջում:
«Իմ պապիկ, իմ սիրելի, իմ փարոս, Աստված հոգիդ լուսավորի…
Ես անվերջանալի սիրում եմ քեզ…»,-գրել է նա։
Մանարյանը ծնվել է Իրանում, 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ.Սունդուկյանի թատրոնում։
1957-59թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-1961թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։
Գրել է «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ հայտնի ֆիլմերի սցենարները։
https://www.facebook.com/lilit.manaryan/posts/10218965284817125