«Ինքս իմ կյանքի փորձով ոչ մի բան չեմ բացառում, բայց չեմ ընդունում այն տեսակետը, որ սկսում ենք Կիկոսի մահի տարբերակը քննարկել, այ որ այսպես լինի: Երբ կլինի իրավիճակ, իրավիճակին կտրվի լուծում»,-անդրադառնալով հարց, թե ինչ կլինի, թե հանրաքվեի նախօրեին ՍԴ բոլոր դատավորները հրաժարական տան, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նրա խոսքով՝ բոլոր իրավիճակներում կա լուծում: