ԱՄՆ-ը ձգտում է փոխել իշխանությունը Իրանում, բայց նրանք պետք է ընդունեն իրերի իրական դրությունը՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության հարցով համաժողովում:
«(ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփը համոզված է, որ մենք մոտ ենք ռեժիմի տապալմանը: Ես կարծում եմ, որ նա սխալվում է, և ոչ միայն իշխանության փոփոխության հարցում, այլև այն ամենի, ինչին իրենք ձգտում են… Նրանք ուղղակի պետք է ընդունեն իրանական ռեժիմի իրական լինելը»,- ասել է նա:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Զարիֆը նշել է, որ խոսքը ոչ թե սկսելու, այլ «բանակցությունների սեղանին ԱՄՆ վերադարձի մասին է»: «Մենք բանակցությունների սեղանին հանդիպել ենք յուրաքանչյուր երեք ամիս՝ ներառյալ մինչև 2018-ի ապրիլը»,- հիշեցրել է նա:
Նա հիշեցրել է, որ Իրանը ավելի վաղ արդեն անցկացրել է բանակցություններ ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի հարցով: «Իմաստ չունի խոսել այն մասին, ինչի մասին դուք խոսել եք: Դուք կրկնակի չեք վճարում մեկ և միևնույն ձիու համար»,- նշել է Զարիֆը:









































