Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Արցախյան հիմնահարցի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պանելային քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Ալիևի հայտարարության, որ այսօր ադրբեջանցի զինվոր է սպանվել, ասաց․
«Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Տավուշ-Ղազախ ուղղությամբ, ադրբեջանցի դիպուկահարի գնդակից ՀՀ զինծառայող է վիրավորվել։ Դա մեր երկուստեք խնդիրն է՝ ինչ անել այս ամենը դադարեցնելու համար»։