Ռեժիսոր Մեթ Ռիվզը ցանցում կարճ հոլովակ է զետեղել, որտեղ կարելի Է տեսնել Ռոբերտ Փանթինսոնին՝ Բեթմենի կոստյումով: Այդ մասին հայտնել է THR-ը։ Տեսանյութը նկարահանել Է ժապավենի օպերատոր Գրեյգ Ֆրեյզերը («Պայծառ աստղ»): Այն արվել է Մայքլ Ջակինոյի կոմպոզիցիայի համար, որը գրել է կինոնկարի երաժշտությունը:
Դերասանին Թուխ ասպետի դերի համար պաշտոնապես հաստատել են 2019 թվականի մայիսին: Նկարահանումներն ընթանում են Լոնդոնում 2020 թվականի հունվարից: Սցենարի հեղինակներն են Մեթ Ռիվզը և Մեթսոն Թոմլինը: Բացի Փաթինսոնից, ֆիլմում նկարահանվում են Զոյի Քրավիցը, Էնդի Սերքիսը, Պոլ Դանոն, Քոլին Ֆարելը և Փիթեր Սարսգաարդը: Վերջին տարիներին ռեժիսորները հաճախ են Ցանցում կադրեր զետեղում այն հերոսների կոստյումներով, որոնց հանդիսատեսները հատկապես սպասում են: Այսպես, 2018 թվականի սեպտեմբերին Թոդ Ֆիլիպսը ցուցադրել է Ջոքերի դիմահարդարումը, որի դերակատարման համար Հոաքին Ֆենիքսը «Օսկար» է ստացել փետրվարի 10-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։








































