Monday, 20 07 2026
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է

Ում համար է մարտահրավեր արտահերթ ընտրությունը

Տարակուսելի է, երբ ՍԴ դատարանակազմի հարցի հանգուցալուծման առիթով կազմակերպվող հանրաքվեի ընդդիմախոսները հայտարարում են, որ այն տապալվելու է: Ի վերջո ինչին, եթե ոչ հենց տապալմանը պետք է սպասեին նրանք: Վերջին հաշվով, նաև հենց դա պետք է որ լիներ նրանց քաղաքական գործունեության նպատակը, հասնել նրան, որ հանրաքվեն ձախողվի: Սակայն այստեղ կա մի ուշագրավ հանգամանք, բավականին նուրբ մի շերտ, որը դուրս է առերևույթ սև կամ սպիտակ, հեղափոխական կամ հակահեղափոխական տրամաբանությունից: Եթե հանրաքվեն ձախողվի, ապա ստացվում է, որ հանրությունը անհամաձայնություն է հայտնել կառավարության հետ: Որքան էլ շատերը կամ հանրային մեծամասնությունը համոզված է, որ հանրաքվեն չի ձախողվելու, այդուհանդերձ, դիտարկենք տեսական այդ տարբերակը:

Եվ ուրեմն, եթե հանրաքվեն ձախողվի, եթե կառավարությունը չստանա անհրաժեշտ վստահություն, ապա դրանից պետք է բխի արդեն խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը: Հարց կամ պահանջ, որ նախկին իշխող համակարգը դնում է նոր իշխանության առաջ տևական ժամանակ, խոսում այդ մասին հարցազրույցներում: Եթե հանրաքվեն ձախողվում է և իշխանությունը որպես ստացված անվստահության տրամաբանական հաջորդ քայլ հայտարարում արտահերթ ընտրության անհրաժեշտության մասին, բնականաբար առաջանում է հարց՝ ինչով է նախկին իշխող համակարգը մասնակցելու այդ ընտրության, ինչով կամ ինչպես:

Խոսքը ձևաչափի մասին է՝ մե՞կ ցուցակով, մեկ թիմով, թե տարբեր ցուցակներով: Եթե տարբեր, ապա ով է գլխավորելու ցուցակը, ովքեր են լինելու անցողիկ տեղերում: Ի վերջո պարզ է, որ արտահերթ ընտրությանը ներկայիս կառավարող ուժն այդուհանդերձ ստանալու է մեծամասնություն՝ նույն արդյունքով կամ որոշակիորեն պակաս, բայց աներկբա ստանալու, մի շարք հանգամանքների պատճառով: Իսկ ահա մնացյալ տոկոսների համար լինելու է թեժ պայքար և նախկին իշխանությունը ներկայացնող որևէ ուժ կարող է առավելագույնը հավակնել հինգ տոկոսը հաղթահարելուն, էապես ոչ ավելի: Եվ ըստ այդմ, որքան էլ բարձրաձայնվում է արտահերթ ընտրության մասին, գործնականում նախկին իշխանությունը պատրաստ չէ դրան, որովհետև կանգնելով դրա իրողության առաջ ստիպված է լինելու բացել ներքին մի շարք խնդիրներ, ինչն այժմ բացարձակապես պետք չէ նրանցից որևէ մի թևի կամ խմբի:

Արտահերթ ընտրության հանգամանքը առավելապես քարոզչական նկատառումով հրապարակ բերվող է, դրանով քաղաքական անընդհատ անկայունության միջավայր ապահովելու ակնկալիքով: Այստեղ է թերևս պատճառը, որ հանրաքվեի ընդդիմախոսները տարակուսելի տոնայնությամբ են խոսում հանրաքվեի տապալման մասին, որովհետև հանրաքվեն գործնականում ստացվում է մի մեխանիզմ, որի որևէ արդյունքի դեպքում ակնառու է նախկին իշխող համակարգի ձախողումը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում