Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը, դիմելով վարչապետին, ասաց. «Եթե Դուք այստեղ պետք է ուժեղ ելույթ ունենաք, հետա Սիսակին ասեք՝ մի հատ հարց կտաք, որ գամ ելույթս սրբագրեմ, իմաստը ո՞րն էր: Կարո՞ղ է ձեր ֆեյսբուքի քուանթը գողացել են՝ ասենք, դա ինչ բան է՝ խորհրդարանի նիստը անլրջացնել և տենց բաներ գրել այնտեղ»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ ամբիոնից ասաց այն, ինչն ասել է այն ժամանակ. «Եկեք նայենք ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, նայենք ձեր տոնը, ձեր բառապաշարը և համեմատենք հիմիկվա հետ: Վայելեք այն ազատություը, որ հեղափոխությունը ձեզ բերել է, բայց գոնե ընդունեք դա: Կարող է այդ աթոռից է, որ տենց ոգեշնչում է առաջանում: Դուք մտածում եք, որ մենք կարող ենք այսօր «Լուսավոր Հայաստանի» դեմ որևէ հանձնարարություն տա՞լ: Ինչի՞, մտածում եք, որ ես ձեզ պիտի սպառնա՞մ, ձեր ավտոն պիտի վառե՞մ, պարոն Մարուքյան: Վայելեք ձեր ազատությունը, հարձակվեք մեզ վրա, նկատի ունեմ քաղաքական, նենց չեք էլ հարձակվի՝ ես ձեզ գիտեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































