Այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Մենք կարո՞ղ ենք դիպլոմի կարևորության մոտիվացիան գտնել»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ որևէ հացատուն այցելելիս մեզ համար կարևոր չէ, թե այդ հացատան խոհարարը դիպլոմ ունի, թե ոչ. «Դպլոմը չենք նայում, նոր հաց ուտում: Մենք գիտենք՝ լավ խոհարար է, Բուրչոն է, գնում ենք մոտը հաց ուտելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































