Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Հողի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Հողը օտարելուց առաջ պետք է կատարվեն հողի հարկի վճարումները: Օրենքի գործող կարգավորմամբ՝ եթե վաճառողը չի կատարել հողի հարկի վճարումը, այն փոխանցվում է նոր սեփականատիրոջը, ինչի մասին պարտավոր չէ տեղյակ պահել գնորդին, և արդյունքում գնորդը կանգնում է փաստի առաջ: Առաջարկվող նախագիծը միտված է այս խնդրի բացառմանը և ավելի պարզեցնելու գնորդ-վաճառող իրավահարաբերությունները»,- հայտարարեց օրենքի նախագծի համահեղինակ Արգիշտի Մեխակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































