«Մամուլի հետ սուրճ» հաղորդման փետրվարի 11-ի հյուրը ԱԺ « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ապրիլի 5-ին սպասվող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, իշխանության անելիքներին՝ փետրվարի 17-ից մեկնարկող քարոզարշավի ընթացքում։
Ըստ պատգամավորի՝ սա Հրայր Թովմասյանի կռիվը չէ իշխանությունների հետ և այն չպետք է դիտարկել որպես անձնավորված պայքար։ Գայանե Աբրահամյանի դիտարկմամբ՝ հավանական չէ, որ ՍԴ անդամներն օգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքի նախագծից, քանի որ նախկինում այդ նույն նախագիծն «անբարոյականություն» են համարել։
Հ. Գ Հարցազրույցը տեղի է ունեցել նախքան ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի այն հայտարարությունը, որ իրենք չեն ղեկավարելու «ոչ»-ի շտաբը։







































