«Ուրախ եմ, որ իրավապաշտպան և փաստաբանական համայնքը թմբիրից զարթնել է: Վստահ եմ, որ իրենք միշտ եղել են ՀՀ քաղաքացու կողքին, երբ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են եղել, հիշում եմ, որ այդ 105-ն էլ դիմում էին ՀՀ նախագահին, վստահ եմ, որ այդ 105 փաստաբանները պահանջում էին մարտի մեկի գործի վերաբացում: Իրենք ամեն պահ պայքարել են: Սա, իհարկե, կատակ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 105 փաստաբաններին հեգնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:









































