Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ձերբակալված և կալանավորված պահելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես ասաց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ այս նախագիծը բերվել է գրեթե բոլոր ընդդիմադիրների կողմից և մերժվել բոլոր իշխանությունների կողմից. «Վերջին անգամ այս նախագիծը այս ամբիոնից ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը և կրկին մերժվել իշխանության կողմից»:
«Նման հիմնարկների ղեկավարները իրավունք չունեն արգելք սահմանելու պատգամավորների և ԱԺ նախագահի համար, ովքեր կարող են մտնել և տեսակցել կալանավորներին»,- նշեց նա:
Տարոն Սիմոնյանի խոսքով՝ պատգամավորը այնքան իրավագիտակցություն ունի նախաքննության գաղտնիքի մուտք թույլ չտալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:





































