Monday, 29 06 2026
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր

«Այո»-ն հստակ է. ի՞նչ թիրախներ կընտրի «ոչ»-ը քարոզարշավի ընթացքում

Հայաստանում ապրիլի 5-ին կկայանա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»:

Վարչապետն այնուհետ ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ է արել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին տոմսեր գնել դեպի Հայաստան, գալ և մասնակցել հանրաքվեին:

Իշխանություններն անկասկած կլծվեն ակտիվ «այո»-ի քարոզչության, իսկ ընդդիմության բազմազանության պայմաններում ինչպիսին կլինի «ոչ»-ի քարոզարշավը, ինչ թիրախներ կընտրվեն, և որ ամենակարևորն է՝ արդյոք կլինի՞ միատարր «ոչ»-ի շտաբ, թե՞ ընդդիմության տարբեր խմբեր դա առանձին կվարեն՝ առայժմ  հստակ չէ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ «ոչ»-ի ճամբարը կմիավորի այն մարդկանց, ովքեր ժողովրդավարության հետ կապված խնդիրներ ունեն: «Քանի որ շատ զարմանալի իրողություն է Հայաստանում, ուրիշ որևէ երկրում երևի դա հնարավոր չէր լինի… իշխանությունն ինչ-որ հարցում ուզում է ժողովրդի կարծիքը հարցնել, իսկ ընդդիմությունը դրան դեմ է։ Սովորաբար ընդդիմությունն է պնդում, որ ժողովրդավարական երկրներում ժողովրդի կարծիքը կարևոր է, և պետք է այն հաշվի առնել։ Մեզ մոտ հակառակ իրավիճակն է, և բոլորս հասկանում ենք, թե ինչու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ նրա՝ «ոչ»-ի ճամբարը կմիավորի այն մարդկանց, որոնք չունեն սոցիալական բազա. ««Ոչ»-ը հնարավորություն է տալիս որոշակիորեն իշխանություններին մեղադրելու որոշ իրավական ընթացակարգեր, ըստ իրենց, չպահպանելու մեջ, և դա իրենց հնարավորություն  է տալիս ևս մեկ անգամ իշխանության լեգալությունը դնելու կասկածի տակ։ Քանի որ լեգիտիմության դեմ նրանք ոչինչ անել չեն կարող, լեգալության հետ կապված որոշ խնդիրներ պետք է փորձեն գտնել։ Իմ ասածի ապացույցը 130-ից ավելի իրավաբանների ու իրավապաշտպանների դիմումն էր ՀՀ նախագահին, որը ցույց  է տալիս, որ «ոչ» քարոզողները փորձելու են իրավական խնդիրներ գտնել  հանրաքվեի իմաստի մեջ»։

Արդյոք իշխանությունը կձգտի՞ այս հարցը դարձնել իշխանության վստահության հանրաքվեի հարց՝ դիտարկմանն ի պատասխան Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ դա կփորձի անել իշխանությունը։ Քանի որ դեռևս կա բավականին բարձր լեգիտիմություն, իշխանությանը ձեռնտու է ցույց տալ, թե ինչքան ժողովրդականություն կա։ Ընդհակառակը՝ նրանք, ովքեր կմիավորվեն «ոչ»-ի ճամբարում, նրանք հավանաբար կփորձեն հնարավորինս խուսափել այդպիսի տրամաբանությունից։ Ամենայն հավանականությամբ «այո»-ն բավականին մեծ տոկոսներ կհավաքի, ու նրանք չեն ցանկանա, որ իշխանությունները դրանք հետագայում շահարկեն՝ ասելով, թե տեսեք՝ մենք ինչքան վստահություն ունենք»։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հիշեցնում է՝ իշխանություններն ակնարկել են՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա, եթե ՍԴ դատավորները  մինչև փետրվարի 27-ը չօգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից: «Բայց կա երկրորդ հարցը՝ Եվրախորհուրդն ինչպես կվերաբերվի այս գործընթացին, որովհետև առաջին անգամ Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է իրականացվում, երբ Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքը չի տվել։ Արդյոք ԵԽ-ն աչք կփակի՞ այս գործընթացի վրա։ Եթե այդպես լինի, դա մյուս երկրների համար կլինի նախադեպ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ խնդրի միջազգային կողմը շատ կարևոր է։ Բադալյանը նշում է՝ չի բացառվում, որ  Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու տարբերակ լինի։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հանրաքվեն բավականին կարևոր գործընթաց է քաղաքական պրոցեսնում, և ամենակարևորն այն է, որ այդ գաղափարը ճիշտ օգտագործվի. «Անկախ նրանից՝ «այո» ես ասում, թե «ոչ», պետք է  ճիշտ բովանդակություն դնես, որպեսզի քեզ համար ցանկալի արդյունք ստանաս։ Քեզ կարող է թվալ, որ եթե  հարցը վերածում ես իշխանությունների նկատմամբ վստահության հանրաքվեի, ապա մեծ հաջողություն կունենաս, բայց դա միանշանակ չէ։ Եթե սխալվեցիր՝ պարտությունը շատ ուժեղ է լինելու։ Ոչ միայն բովանդակությունն է կարևոր, այլև, թե այն ինչպես կներկայացնես։ Կան այսպիսի կարևորագույն հարցեր»։

Բադալյանի կարծիքով՝ բովանդակության սխալի դեպքում միանգամից պարտություն կկրեն, ու դա վերաբերում է թե՛ «այո»-ին և թե՛ «ոչ»-ին. «Իսկ թե ով է «ոչ»-ի դեպքում դա իրականացնելու՝ արդեն երկրորդական հարց է։ Կարող է պատահել, որ շատ մեծ թվով խորհրդարանական, արտախորհրդարանական ուժեր միավորվեն ու «ոչ»-ի շտաբ դնեն, թվա, թե իրենք շատ հզոր են, իրենց լրատվամիջոցներով քարոզ անեն, բայց սխալ ուղղությամբ տանեն՝ կպարտվեն։ Կարող  է ընդամենը մեկ ուժ լինել, որը ճիշտ բովանդակություն կդնի հանրաքվեի մեջ՝ թեկուղ հենց «ոչ»-ի հետ կապված, ու հաղթի»։

Ըստ քաղխտեխնոլոգի՝ կարևոր չէ բովանդակային հատվածը՝ արդյոք կմիավորվե՞ն «ոչ»-ի գաղափարն ունեցողները: «Կարևորը, թե  արդյոք ճիշտ կկողմնորոշվե՞ն ու կկարողանա՞ն արդյոք այնպես ներկայացնել, որ 650.000 մարդ «այո» չասի սահմանադրական փոփոփոխություններին։ Կրկնեմ ՝ կարևորը հանրաքվեի բովանդակային պահն է, ի՞նչ ես  ես դնում հանրաքվեի հիմքում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում